Նորություններ
- 4 հունիս 2024 Հանրապետությունում հունիսը ևս տեղումնառատ է լինելու, առանձին հատվածներում սպասվում է կարկուտ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը և տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը անդրադարձել են հունիս ամսվա կլիմայական բնութագրին։
- 4 հունիս 2024 Լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում Սևան բնակավայրին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 173 հատ խեցգետնաորսիչ և 19 հատ ձկնորսական ցանց:
- 3 հունիս 2024 Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է NEA պատվիրակությանը՝ վերջինիս ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ Հարավային Կովկասում ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ իրականացվող Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման (ՀԿՋՌԿ) ծրագրի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հյուրընկալել է Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության Բնապահպանական ազգային գործակալության (NEA) պատվիրակությանը՝ գործակալության ղեկավար Վասիլ Գեդևանիշվիլիի գլխավորությամբ:
- 3 հունիս 2024 Հայաստանում կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն Հայաստանում շուտով կգործի արտադրողի ընդլայնված պատասխանատվության օրենսդրություն։ Քաղաքացիներին նախատեսվող օրենսդրական բարեփոխումների և համակարգի ներդրման մանրամասներին իրազեկելու նպատակով շարունակում ենք Արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրման վերաբերյալ առավել հաճախ հնչող հարցերի շարք։
- 3 հունիս 2024 Տեղի է ունեցել Հարավային ջրավազանային կառավարման պլանի նախագծի քննարկումը Քննարկման հիմնական նպատակն էր՝ ներկայացնել հարավային ջրավազանային կառավարաման տարածքում ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներն ու առաջարկվող միջոցառումները և ստանալ դրանց վերաբերյալ շահագրգիռ կողմերի կարծիքներն ու մեկնաբանությունները՝ միջոցառումների ծրագիրը պատշաճ կազմելու համար: