Նորություններ
-
12 հունիս 2024
Կայացել է «Բնական կապիտալ (Natural Capital)» սիմպոզիումը
Ս.թ. հունիսի 3-ից 7-ը Ամերիկայի Միացյալ Նահանգների Սթենֆորդի համալսարանում կայացավ «Բնական կապիտալ (Natural Capital)» սիմպոզիումը, որին մասնակցում էին Շրջակա միջավայրի նախարարության նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարի խորհրդական Պարույր Սիմոնյանը և բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը, NatCap-ի Հայաստանյան բաղադրիչի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանը, ԱԶԲ ծրագրերի ղեկավար Վարդան Կարապետյանը։
-
12 հունիս 2024
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ընտրվել է որպես հեղինակավոր բնական կապիտալի «Երիտասարդ առաջնորդներ» մրցանակի դափնեկիր
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանն ընտրվել է որպես հեղինակավոր բնական կապիտալի «Երիտասարդ առաջնորդներ» մրցանակի դափնեկիր:
-
12 հունիս 2024
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի միջև փոխըմբռնման հուշագիր է կնքվել. ծառայությունը համալրվեց երեք ամենագնաց մեքենաներով
-
11 հունիս 2024
«Կլիմայի փոփոխությունը և կանայք Հայաստանում» միջոցառում - մրցանակաբաշխություն
Կլիմայական փոփոխությունների ազդեցության հակազդման ու հետևանքների գիտակցման հրամայականն է այսօր, քանի որ դրանք իրենց ունեցած բացասական հետևանքների պատճառով սպառնալիք են հանդիսանում երկրագնդի, մարդկության և կենսաբազմազանության համար՝ տնտեսական, հասարակական ու բնապահպանական առումներով։ Հայաստանում կանայք ակտիվորեն զբաղվում են կայուն ապագա ստեղծելով, ներգրավված են կլիմայի փոփոխության մեղմման, հակազդման, հարմարվելուն ուղղված գործողություններում։
-
11 հունիս 2024
Միացե´ք շրջակա միջավայրի նախարարության կամավորների թիմին
Եթե ցանկանում եք ձեռք բերել փորձ, Ձեր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կարևորագույն քայլերում, ապա միացե՛ք կամավորների թիմին: