ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.06.2024
Միացե´ք շրջակա միջավայրի նախարարության կամավորների թիմին

Եթե ցանկանում եք ձեռք բերել փորձ, Ձեր ներդրումն ունենալ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված կարևորագույն քայլերում, ապա միացե՛ք կամավորների թիմին:
Շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցության է հրավիրում կամավորների՝ վարչական վիճակագրական հաշվետվությունները (մթնոլորտ արտանետումների և թափոնների մասով) թղթային տարբերակից էլեկտրոնային հարթակ մոտքագրելու նպատակով։
Եթե առաջարկը հետաքրքրեց,  ուրեմն զանգահարե՛ք հետևյալ հեռախոսահամարներով՝  
011 818 535
011 818 548