ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
-
Օզոնաքայքայիչ, վտանգավոր նյութեր և թափոններ պարունակող ապրանքների ներմուծումը կարգավորող իրավական դաշտին վերաբերող հարցեր
Նման բնույթի հարցերով դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման վարչություն` +374 11 818 531 հեռախոսահամարով:
-
Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկը
Ջրօգտագործման թույլտվությունների հայտին կից ներկայացվելիք փաստաթղթերի ցանկին կարող եք ծանոթանալ ՇՄՆ կայքի հետևյալ հղմամբ` http://env.am/shrjaka-mijavayr/jrogtagorcman-tuyltvutyunner
Հարցերի դեպքում դիմել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչություն վարչություն` +374 11 818 541 հեռախոսահամարով: -
Մթնոլորտային օդի աղտոտվածություն
Մթնոլորտային օդի աղտոտվածություն մասին տեղեկատվությունը տեղադրվում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքի «Արտանետումներ» և «Շրջակա միջավայրի մոնիթորինգ» բաժիններում, ինչպես նաև նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի meteomonitoring.am կայքի համապատասխան էջերում:
-
Ահազանգեր համայնքներում հատվող ծառերի վերաբերյալ
Համայնքների ենթակայության տակ գտնվող տարածքներում ծառերի հատման թույլտվություն տալիս է համայնքի ղեկավար մարմինը: Եթե թույլտվությունը առկա չէ, ապա խնդրում ենք ահազանգել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թեժ գծին` +374 11 818 559:
-
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում թափուր աշխատանքային տեղերի վերաբերյալ
Թափուր աշխատանքային տեղերի ցանկը տեղադրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում հետևյալ հղումներով,
ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
-
Ի՞նչ է էկոլոգիական տեղեկատվությունը
Համաձայն ‹‹Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումնեի ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին›› կոնվենցիայի (Օրհուսի կոնվենցիա)՚ ‹‹Էկոլոգիական տեղեկատվությունը›› նշանակում է ցանկացած տեղեկատվություն` գրավոր, տեսաձայնային, էլեկտրոնային կամ այլ նյութական ձևով, հետևյալի մասին.
ա/ շրջակա միջավայրի բաղադրիչների դրության մասին, որպիսիք են օդը և մթնոլորտը, ջուրը, բնահողը, հողը, լանդշաֆտը և բնական օբյեկտները, կենսաբանական բազմազանությունը և նրա բաղադրիչները, ներառյալ գենետիկորեն փոփոխված օրգանիզմները, և փոխազդեցությունը այս բաղադրիչների միջև,
բ/ այն գործոնների մասին, որպիսիք են նյութերը, էներգիան, աղմուկը և ճառագայթումը, ինչպես նաև այն գործունեությունը կամ միջոցները, ներառյալ` վարչական միջոցները, շրջակա միջավայրի ոլորտի համաձայնագրերը, քաղաքականությունը, օրենսդրությունը, պլանները և ծրագրերը, որոնք ազդում են կամ ունակ են ազդել շրջակա միջավայրի տարրերի վրա, որոնք բերված են վերը` ա/ ենթակետում, և ծախսերի ու արդյունքների վերլուծությունը և այլ տնտեսական վերլուծություններ ու ենթադրություններ, որոնք օգտագործվել են շրջակա միջավայրի հետ կապված հարցերով որոշումների ընդունման ընթացքում,
գ/ մարդկանց առողջության և անվտանգության, մարդկանց կյանքի պայմանների, մշակույթի օբյեկտների և շենքերի ու շինությունների մասին` այնքանով, որքանով դրանց վրա ազդում է կամ կարող է ազդել շրջակա միջավայրի տարրերի վիճակը, կամ այս բաղադրիչներով միջնորդավորված ազդակները, գործունեությունը կամ միջոցները, որոնք հիշատակված են վերը` բ/ ենթակետում: -
Արդյո՞ք Շրջակա միջավայրի նախարարությունը պատասխանատու է թափառող կենդանիների վնասազերծման համար։
Շրջակա միջավայրի նախարարությունը (այդ թվում՝ նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ները) թափառող կենդանիների վնասազերծման որևէ գործառույթ չի իրականացնում։Երևանում թափառող կենդանիների վնասազերծման պատասխանատու կառույցը «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ն է (թեժ գիծ՝ +374 11 514 539)։
Մարզերում թափառող կենդանիներին վերաբերող հարցերով հարկ է դիմել տեղական ինքնակառավարման համապատասպան մարմին։