Նորություններ
- 2 մայիս 2024 Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը մեկնարկեցին նոր՝ 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ), Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունն այսօր (ԳԴՀ ՏՀԶՆ) հայտարարեցին «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի պաշտոնական մեկնարկը` պայմանագրի ստորագրման արարողության միջոցով:
- 2 մայիս 2024 ՀՀ ում տարածված մողեսների տեսակները անվտանգ են մարդկանց համար Հարգելի քաղաքացիներ, վերջին օրերին Շրջակա միջավայրի նախարարության Թեժ գծին և Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն բազմաթիվ հեռախոսազանգեր են ստացվել, որ քաղաքացիների տներ մողեսներ են մտել։
- 2 մայիս 2024 Էկոպարեկային ծառայության կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները շարունակվում են Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց:
- 2 մայիս 2024 «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է ընձառյուծ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին արձանագրվել է Ընձառյուծ։
- 30 ապրիլ 2024 Էկոզբոսաշրջության կազմակերպումը բնության հատուկ պահպանվող տարածքներում․ հանդիպում-քննարկում ոլորտի ներկայացուցիչների հետ Այսօր Շրջակա միջավայրի նախարարությունում մասնագիտական հանդիպում-քննարկում է անցկացվել Հայաստանում ներքին և ներգնա զբոսաշրջային ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, զբոսաշրջային միավորումների ներկայացուցիչների, գիդ-ուղեկցորդների հետ։