ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.12.2016
Հայաստանի Էկոլոգիական կրթության վերաբերյալ իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ շրջանակներին առնչվող կլոր-սեղան քննարկում

ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Այս մեկնարկային աշխատանքային հանդիպման նպատակն էր ստեղծել հարթակ՝ բազմակողմանի բնապահպանական համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների կատարման համատեքստում Էկոլոգիական կրթությունը (ԷԿ) որպես գործիք կիրառելու իրավական, քաղաքականության և ինստիտուցիոնալ ասպեկտները քննարկելու համար։ Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են շահագրգիռ կողմերի՝ համապատասխան նախարարությունների, կառավարական և կրթական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ավելի քան 50 ներկայացուցիչ: Ի լրումն հիմնական թեմաների, որոնք առնչվում էին իրավական, քաղաքականության, ռազմավարական և ինստիտուցիոնալ շրջանակներին, մասնակիցները նաև քննարկեցին համայնքահեն կազմակերպությունների դերը էկոլոգիական կրթության և իրազեկման բարձրացման գործում: ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագիրն իրականացման փուլում է 2016թ.-ի հունիսից: Ծրագիրը ֆինանսավորվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) և իրականացվում ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից: Այս եռամյա ծրագրի նպատակն է՝ ընդլայնել Հայաստանի կարողություններն օգտագործելու էկոլոգիական կրթությունը և գիտելիքների բարձրացումը որպես գործիքներ՝ գլոբալ և ազգային բնապահպանական օգուտներ մշակելու, ինչպես նաև բարելավված կերպով իրականացնելու Ռիո-ի Կոնվենցիաների ռազմավարությունները: