ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Անտառների և հողօգտագործման առցանց Ատլաս համակարգի օգտագործման, վերլուծական և տեխնոլոգիական/քարտեզագրական հնարավորությունների մասին վերապատրատման դաընթացի մեկնարկային հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է նախարարության, անտառկառավարման և մոնիթորինգի մասնագետների, հասարակական կազմակերպությունների և փորձագիտական կազմի համար «Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոն» հիմնադրամի կողմից կազմակերպված  Անտառների և հողօգտագործման առցանց Ատլաս համակարգի օգտագործման, վերլուծական և տեխնոլոգիական/քարտեզագրական հնարավորությունների մասին վերապատրատման դաընթացի մեկնարկային հանդիպմանը։
Ողջունելով դասընթացի կազմակերպիչներին և մասնակիցներին, նախարարի տեղակալն անդրադարձել է անտառների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված խնդիրներին․
«Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» ծրագիրը, որի շրջանակում կազմակերպվում է այս դասընթացը նպատակ է հետապնդում որոշում կայացնողների և քաղաքացիական  հասարակության համար հասանելի դարձնել տեխնոլոգիաները և տեղեկատվության հավաքագրման գործիքները, որոնք կօգնեն նվազեցնել  անտառահատումները, կնպաստեն անտառային կենսաբազմազանության պահպանությանը և վերարտադրությանը՝ զարգացնելով օգտատուների համար նորարարական մոտեցումներ, դյուրացնել տեղեկատվության և վերլուծությունների ներկայացումը, ինչպես նաև ապահովել անտառների արդյունավետ կառավարումը և կենսաբազմազանության պահպանությունը՝ առավել հավաստի տեղեկատվության տրամադրման միջոցով, հողօգտագործման կայուն կառավարման և  անտառային լանդշաֆտների վերականգնման, պլանավորման և իրականացման աշխատանքներին օժանդակելու նպատակով:
Սա կարծում եմ այն  նպատակաուղղված գործողությունների շղթայի մի մասն է, որով մենք պատրաստվում ենք պահպանել մեր անտառային ռեսուրսները»,-նշել է նախարարի տեղակալը։
Վերապատրաստման դասընթացի  ընթացքում քննարկվել են մի շարք կարևորագույն հարցեր, ինչպիսիք են Ատլասի պրակտիկ կիրարկման համար ընդլայնված վերլուծական տվյալների ներառումը, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության մոնիթորինգի հետ կապված հավելյալ հնարավորությունները։
Մասնակիցները սովորել են  օգտագործել ԱՏՀ գործիքների կիրառման և Ատլասի տվյալների համադրման նոր հնարավորությունները։
Դասընթացները կրելու են շարունակական բնույթ։