ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2024
Տեղի է ունեցել ջրային ոլորտի ֆինանսավորման թեմայով բարձրաստիճան աշխատաժողով շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի մասնակցությամբ

Մայիսի 30-31-ը Բրյուսելում տեղի է ունեցել ջրային ոլորտի ֆինանսավորման թեմայով բարձրաստիճան աշխատաժողով, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը:
Աշխատաժողովի ընթացքում Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը մասնակցել է ջրային ոլորտում ֆինանսների մոբիլիզացիայի մարտահրավերների վերաբերյալ պանելային քննարկմանը և հանդես է եկել «Հայաստանի ջրային ոլորտում ներդրումային միջավայրի գնահատում» թեմայով զեկույցով: 
Շրջակա միջավայրի նախարարության ջրային քաղաքականության վարչության պետ Լիլիթ Աբրհամյանը մասնակցել է ջրային ոլորտի տնտեսական մեխանիզմների կիրառման և բարեփոխման վերաբերյալ պանելային քննարկմանը և հանդես է եկել «Հայաստանում բնօգտագործման վճարների և բնապահպանական հարկերի համակարգի բարեփոխման հնարավորությունները և նախապայմանները» թեմայով զեկույցով: 
Աշխատաժողովի շրջանակներում ՀՀ պատվիրակությունը «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագիրն իրականացնող գործընկեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկել է ջրային ոլորտի կառավարման և ֆինանսավորման ոլորտներում հետագա համագործակցության հնարավորությունները: