ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2023
Քննարկվել է ջրային պաշարների վիճակը

Ոռոգման սեզոնին ընդառաջ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում  քննարկվել է ջրային պաշարների վիճակը:
Խորհրդակցությանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված էր 6 հարց։
Առաջին հարցով ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը զեկուցել է այս տարվա ոռոգման սեզոնին ընդառաջ ջրային պաշարների վիճակը: Գևորգյանը ներկայացրել է համեմատաբար 5 խոշոր ջրամբարում մայիս ամսվա ջրային պաշարների վերաբերյալ տվյալները, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի հետ համեմատական վերլուծությունը։ 
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը  ներկայացրել է ստեղծված պատկերի վերաբերյալ իր դիտարկումները, ինչպես նաև խոսել է  Սևանա լճից լրացուցիչ ջրառ կազմակերպելու և դրա հնարավոր ռիսկերի վերաբերյալ։
Թեմայի շուրջ ծավալվել է քննարկում։ 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոռոգման սեզոնին ի հայտ եկող խնդիրները քննարկել միջգերատեսչական ամենշաբաթյա հանդիպումների ժամանակ։