ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2022
Հայաստանում կներդրվի արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգ

Հայաստանում արտադրողի կամ ներմուծողի ընդլայնված պատասխանատվության սկզբունքի հիման վրա թափոնների կառավարման համակարգի ներդրումը իրապես կարևոր գործիքակազմ է, որը կնպաստի շրջանաձև տնտեսության զարգացմանը, կնվազեցնի արտադրանքի և դրա փաթեթավորման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և կխթանի «աղտոտողը վճարում է» սկզբունքի իրագործմանը՝ արտադրողին պատասխանատու դարձնելով արտադրանքի ողջ կյանքի ցիկլի համար: 
Շատ կարևոր է արձանագրել, որ նման համակարգի ներդրման պարագայում երկրում նպաստավոր պայմաններ կստեղծվեն շրջակա միջավայրի տեսնակյունից անվտանգ արտադրանք շուկա հանելու համար՝ միաժամանակ ապահովելով այն մոտեցումը, որ արտադրվող կամ ներմուծվող արտադրանքի հետ կապված թափոնների կառավարման ծախսերն ի սկզբանե կհասցեագրվեն արտադրողին կամ ներմուծողին։