ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.06.2021
Տնկվել է 520,000 ուռենու կտրոն 249 հոգու մասնակցությամբ

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում 2021 թ.-ի մայիս ամսին  Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր, Արգիճի, Մասրիկ, Գավառագետ գետերի ափամերձ հատվածներում տնկվել է 520,000 ուռենու  կտրոն՝ հարակից՝ Մաքենիս, Ախպրաձոր, Վարդենիս, Գեղհովիտ, Մեծ Մասրիկ, Սարուխան, Գավառ, Մադինա, Լանջաղբյուր, Գեղարքունիք, Մարտունի ք. համայնքներից 249 հոգու մասնակցությամբ: 
Տնկման աշխատանքները կշարունակվեն 2021 թ.-ի աշնանը: Տնկման աշխատանքներին զուգահեռ իրականացվել են մաքրման աշխատանքներ Ծակքար, Լիճք, Արծվանիստ, Լուսակունք, Խաչաղբյուր և Կարճաղբյուր համայնքներով հոսող և Սևանա լիճ թափվող գետերի ափամերձ տարածքներում, որոնցում ներգրավել են վերոնշյալ համայնքներից 153 բնակիչ: 
Մաքրման աշխատանքների արդյունքում հավաքվել է ավելի քան 100,122 կգ աղբ և 110 կգ վերամշակման ենթակա թափոն: Գետերի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները կշարունակվեն հունիս ամսին: