ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.03.2021
Տնկանյութի տարբեր տեսակներ

Ծառեր տնկելու և նոր անտառներ հիմնելու համար կարևոր է որակյալ տնկանյութի օգտագործումը։Անտառապատման աշխատանքների համար օգտագործվում են  տարբեր տնկանյութեր, որոնք հիմնականում կարելի է բաժանել մի քանի խմբերի՝ սերմնաբուսակներ, տնկիներ, կտրոններ։
ՍԵՐՄՆԱԲՈՒՍԱԿՆԵՐԸ  սերմից աճեցված մեկից երկու տարեկան բույսեր են և բնորոշվում են հետևյալ բնութագրիչներով.
ունենան ուղիղ բներ՝ ամբողջությամբ փայտացած ընձյուղների գագաթներով և ձևավորված բողբոջներով,
չափսերը տարբեր տեսակների մոտ պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին (բնի տրամագիծն արմատավզիկի մոտ առնվազն 2.5-6 մմ, վերգետնյա մասի բարձրությունն առնվազն 10-30 սմ),
օժտված լինեն լավ զարգացած փնջաձև արմատային համակարգով՝ վերգետնյա մասին համապատասխան արմատների քանակով,
 արմատային համակարգի երկարությունը պետք է լինի առնվազն 20 սմ։
ՏՆԿԻ է կոչվում սերմերից կամ կտրոններից տնկարանի դպրոցական բաժնում աճեցրած ծառի երիտասարդ բուսակը։Տնկիները բնորոշվում են հետևյալ բնութագրիչներով.
ունենան ուղիղ բներ՝ ամբողջությամբ փայտացած ընձյուղների գագթներով և ձևավորված բողբոջներով,
չափսերը պետք է համապատասխանեն ընդունված ստանդարտներին (բնի տրամագիծը արմատավզիկի մոտ առնվազն 5-10մմ, վերգետնյա մասի բարձրությունն առնվազն 20-40 սմ)։
Կտրոնը կտրոնավորման համար բույսից առանձնացված վեգետատիվ որևէ մասն է։ Լինում է փայտացած (աշնանը կամ վաղ գարնանը), ոչ լրիվ փայտացած կամ կանաչ (ամռանը տերևով), արմատային (պատրաստում են աշնանը և պահում մինչև գարուն), տերևային (տերևի որևէ մաս)։
Կանաչ կտրոնավորումը հանդիսանում է ամենատարածված մեթոդներից մեկը։Այդ նպատակով  հիմնականում օգտագործվում են միամյա և երկամյա կտրոններ։Ձմեռային կտրոնները հիմնականում մթերվում են հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, կամ էլ գարնանը։ Ամառային կտրոննեը մթերվում են  վեգետացիոն շրջանի ընթացքում և սահմանափակ կիրառություն ունեն անտառային տնտեսության մեջ։