ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.09.2022
Ավելացվում է Սևանա լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակը

Սևան լճում սիգի արդյունագործական որսի չափաքանակն ավելացնել ևս 300 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս․թ․ նոյեմբերի 20-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս:
Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնապաշարի ավելացումը համալիր իրականացված մի շարք միջոցառումների արդյունք է։
Ամբողջ տարվա ընթացքում Շրջակա միջավայրի նախարարության, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ոստիկանության մարզային բաժինների համակցված աշխատանքի արդյունքում խիստ վերահսկողություն է իրականացվել մանրաձկան որսի նկատմամբ։