ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.2021
Շրջանաձև տնտեսության կիրարկման փորձը» մասնագիտական դասընթաց/աշխատաժողով

Սույն թվականի հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի գործողության շրջանակներում «Շրջանաձև տնտեսության կիրարկման փորձը» մասնագիտական դասընթաց/աշխատաժողովի 2-րդ փուլը: 
Դասընթացի նպատակն է՝ աջակցել Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող, ՄԱԿ ԱԶԿ (UNIDO) և Կովկասի Տարածաշրջանային Բնապահպպանական Կենտրոնի Հայաստանյան գրասենյակի (REC Caucasus Armenia) կողմից իրականացվող ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի գործողության Ռեսուրսների Արդյունավետության և Մաքուր Արտադրության (RECP) բաղադրիչին և կոչված է խթանելու ՓՄՁ –ների գործունեությանը՝ բարելավելով վերջիններիս բնապահպանական վարքագիծը և ռեսուրսների արդյունավետությունը։
Zoom հարթակում կազմակերպված առցանց դասընթացին մասնակցեցին ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ էկոնոմիկային նախարարությունների, կրթական և հասարակական կազմակերպությունների, ծրագրում ներգրավված ՓՄՁ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև ծրագրի ՌԱՄԱ փորձագետները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հետևյալ թեմաները.
Շրջանաձև տնտեսությունը ավելին է, քան վերամշակումը, շրջանաձև տնտեսության առկա ռազմավարությունները և ինչպես աշխատել դրանց հետ, կազմակերպությունների համար շրջանաձև միջոցառումների բացահայտումը,
Հայաստանի ձեռնարկությունների համար շրջանաձև լուծումների բացահայտում, իրականացում և մոնիթորինգ:
ՄԱԿ ԱԶԿ (UNIDO) ավագ տեխնիկական խորհրդատու, դոկտոր Յոհանես Ֆրեզները ներկայացրեց շրջանաձև պրակտիկայի օրինակները, շրջանաձև բիզնես մոդելի տարրերը և Հայաստանում ՓՄՁ-ների համար կիրառելի ռազմավարությունները, հնարավորությունները ու խոչընդոտները։
Դասընթաց/աշխատաժողովի ընթացքում ծրագրի ՌԱՄԱ փորձագետները ներկայացրին Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների համար այս փուլում իրականացված հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև այն առաջարկները և լուծումները: Ներկայացվեցին Վայոց Ձորի և Սյունքի մարզերում կաթնամթերք արդյունաբերող երկու ընկերությունների համար կենսագազի ստացման և օգտագործման, սիճուկի հիմքի վրա նոր արտադրանքի ստացման, արևային մարտկոցների տեղադրման առաջարկները:
Քննարկվեցին ձկնարդյունաբերող ընկերություններում թափոնից ձկան կերի ստացման հնարավորությունները, որն արդեն իսկ կիրառվում է: Դիտարկվեց նաև էներգախնայող լուծումների, տեքստիլի արտադրության համար թափոնների վերաօգտագործման տարբերակներ, ինչպես նաև սիճուկից Ռիկոտտա մթերքի ստացման առաջարկը: