ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.04.2021
Շրջակա միջավայրի նախարարության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզի 11 դպրոցներ դրամաշնորհ են ստացել

«ՊՏԱԾ-Հ» ծրագրի «Ֆինանսական մասնակցային մոտեցում» բաղադրիչի 3-րդ փուլի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի՝ ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 4 քաղաքների՝ Կապանի, Քաջարանի, Մեղրիի և Ագարակի դպրոցների համար անցկացվել է ծրագրային մրցույթ։ Դպրոցների կողմից ներկայացված ծրագրերը բնապահպանական թեմաներով էին, իսկ ծրագրերը կյանքի կոչելու, դպրոցականների մոտ բնության հանդեպ սեր սերմանելու ու բնապահպանական դաստիարակչական աշխատանքներ իրականացնելու համար տրվող դրամաշնորհների գումարը կազմել է մինչև 1,500,000 ՀՀ դրամ։
Դրամաշնորհային հայտ ներկայացրած և հաղթող ճանաչված 11 դպրոցներն են՝
Կապանի թիվ 1 հ.դ., թիվ 3 մ.դ., թիվ  4 մ.դ., թիվ  5 հ.դ., թիվ 6 հ.դ., թիվ 12 հ.դ.
Քաջարանի թիվ 5 մ.դ. և 6 հ.դ.
Մեղրիի թիվ 1 մ.դ. և 2 մ.դ.
Ագարակի միջն. դպրոց։
Բոլոր ծրագրային հայտերն ընդունվել են անանուն և գնահատվել են գնահատող աշխատանքային խմբի կողմից, որտեղ ընդգրկված էին ՀՀ ՇՄ նախարարության աշխատակիցներ, կրթական, գիտական, հասարակական և այլ կազմակերպություններից համապատասխան փորձագետներ, ինչպես նաև անկախ փորձագետներ։ 
ՖՄՄ-3 բաղադրիչի միջոցառումների իրականացմանը աջակցող կազմակերպություն էր  ընտրվել «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ն։