ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.05.2021
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հյուընկալել էր «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի ներկայացուցիչներին

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հյուընկալել էր Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ և Չեխիայի Հանրապետության ու Ֆինլանդիայի կոնսորցիումի կողմից իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի առաջնորդ Դավիդ Լաչինային և ծրագրի համակարգող Ջինդռիխ Խլապեկին։
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի և այլ մասնակիցների հետ քննարկվեցին Սևանա լճի էկոհամակարգի հավասակշռման, լիճ թափվող գետերի աղտոտվածության և կեղտաջրերի մաքրման կայաններ տեղադրելու,  ինչպես նաև   պարկի տարածքի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված գերակա խնդիրները: Անդրադարձ եղավ նաև «Սևան» ազգային պարկի 2007-2011թթ. կառավարման պլանի թարմացմանը:
Հանդիպման վերջում մասնակիցները այցելեցին ՊՈԱԿ-ի Այցելուների Կենտրոն, որտեղ ծանոթացան պարկի բուսական և կենդանական աշխարհի ցուցանմուշներին:
«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը իր պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնեց ծրագրի նախաձեռնողներին և պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության համար: