ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2024
Սևանա ճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 385 հատ խեցգետնաորսիչ և 27 ձկնորսական ցանց

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում  վերջին օրերին  Նորաշեն և Ծովազարդ բնակավայրերին հարող  ափամերձ հատվածում  լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 385 հատ խեցգետնաորսիչ և 27 ձկնորսական ցանց:
286 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: