ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.12.2023
«Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումներին զուգահեռ  «Սևան» ազգային պարկի տարածքում շարունակում են  խեցգետնորսիչների լճից դուրս բերման միջոցառումները։
Դեկտեմբերի 18-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի և  Ջրային պարեկային ծառայության կողմից համատեղ  իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում լճին հարակից բնակավայրերի ափամերձ  հատվածներից լճից դուրս է բերվել և առգրավվել 13 ապօրինի խեցգետնաորսիչ և 53 ձկնորսական ցանց։
Միջոցառումները շարունակվում են։