ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.09.2021
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է Լիտվայի Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Raminta Radavičienė-ի հետ և բնապահպանական ծրագերի կառավարման գործակալության պետի տեղակալ Dainius Kazlauskas-ի հետ

Նախօրեին կայացել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի հանդիպումը Լիտվայի Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Raminta Radavičienė-ի հետ և բնապահպանական ծրագերի կառավարման գործակալության պետի տեղակալ Dainius Kazlauskas-ի հետ։
Քննարկվել են երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել  աղբի ճիշտ կառավարմանը՝ մասնավորապես կոշտ թափոնների վերամշակմանը, Լիտվայի փորձին այդ բնագավառում։
Կողմերը քննարկել են վերամշակման/դեպոզիտային համակարգի ներդրման երկկողմ ծրագրի իրականացմանը հնարավորությունները։ Համակարգի ներդրման առաջմղման և գործարկման նպատակով Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ իրականացվել է հանրապետությունում պլաստիկ, ապակյա, թղթե և ալյումինե տարաների դեպոզիտային (կանխավճարի) վերադարձման համակարգի ներդրման նախնական վերլուծություն։
Քննարկվել են ջրային ու անտառային ռեսուրսների արդյունավետ ու կայուն կառավարուման վերաբերյալ հարցեր։
Ավելի սերտ համագործակցություն կհաստատվի ՀՀ Շրջակա միջավայրի «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի և Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրի կառավարման գործակալության միջև։
Նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը վերահաստատել է հանձնառությունը և պատրաստակամությունը ամենաբարձր մակարդակում սերտ համագործակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության և Լիտվիայի Հանրապետության միջև՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն զարգացման և կառավարման։
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայի շրջակա միջավայրի նախարարության բնապահպանական ծրագրի կառավարման գործակալության հրավերով աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում է։
Պատվիրակությունը մասնակցում է «Ապակյա և պլաստիկ թափոնների կայուն կառավարման համակարգի զարգացում» ծրագրի շրջանակներում  ուսուցողական այցին։