ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.06.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է Հայաստանում «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպմանը

Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ նախարարի տեղակալը  ընդգծել է ռեսուրսարդյունավետ և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) գործողությունները Հայաստանում՝ որպես ծրագրի կարևոր բաղադրիչ։
Հանդիպումը «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի շրջանակում իրականացվող քայլերից մեկն էր և նպատակ ուներ շահագրգիռ կողմերի՝ պետական մարմինների, գործատուների, նրանց ներկայացուցիչների համակողմանի քննարկման արդյունքում ներկայացնել ու վերլուծել ռեսուրսարդյունավետ և մաքուր արտադրության գործողությունները։
Հանդիպմանը ներկայացվել են  ՌԱՄԱ ակումբների դերը, ընդլայնումը, ՌԱՄԱ ինստիտուցիոնալացումը, առաջընթացի ուղին, Հայաստանում «կանաչ» կազմակերպությունների մոնիթորինգի արդյունքները։
Ելույթներին զուգահեռ բոլոր կողմերի ներգրավմամբ ծավալվել է լայն քննարկում Հայաստանում ՌԱՄԱ-ի հետագա ներդրման, ինստիտուցիոնալացման և ծրագրում ներառված այլ հարցերի շուրջ։
Հիշեցնենք, որ  «ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի» ծրագրի նպատակն է օգնել Արևելյան գործընկերության վեց երկրներին՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա, Ուկրաինա, պահպանել և արդյունավետ օգտագործել բնական հարստությունը, ամրապնդել մարդու շրջակա միջավայրի բարեկեցությունը, խթանել տնտեսական աճը։
Գործողությունը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և իրականացվում է հինգ գործընկեր կազմակերպությունների միջոցով՝ ՏՀԶԿ, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն, Համաշխարհային բանկ։