ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.05.2022
Օրենսդրական փոփոխություններ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն այսօր ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ զեկուցել է ««Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը։
«Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ԵԱՏՄ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի 2019 թվականի մայիսի 29-ի թիվ 4 որոշման պահանջի կատարման և  լիազոր մարմնին օդերևութաբանության և  եղանակի կանխատեսման բնագավառում ծառայություններ մատուցող ֆիզիկական և իրավաբանական անձանց ռեեստրի վարման լիազորություն տալու, նրանց հաշվառելու  անհրաժեշտությամբ:
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա Օրենքի ներդաշնակեցում ԵՏՄ իրավակարգավորումներին՝ նպաստելով օդերևութաբանական ծառայությունների մատուցման ոլորտում միասնական քաղաքականության և միջազգային պարտավորությունների արդյունավետ իրականացման ապահովմանը։