ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2022
Մեկնարկել է Էկոլոգիական կայուն պետական գնումներին աջակցելու տեխնիկական գործիքների և քաղաքականությունների վերաբերյալ աշխատաժողովը

Այսօր մեկնարկել է Էկոլոգիական կայուն պետական գնումներին աջակցելու տեխնիկական գործիքների և քաղաքականությունների վերաբերյալ աշխատաժողովը։Այն կտևի մարտի 28-29-ը։
Աշխատաժողովի մեկնարկի միջոցառմանը մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային հարցերով պատասխանատու Բեն Բըրնսը, Առևտրային իրավունքի զարգացման ծրագրի (ԱԻԶԾ)  գլխավոր խորհրդական Ստեֆն Գարդները։
Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության մասնակցել մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ շահագռգիռ նախարարություններից և հասարակական սեկտորից։
ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Գլխավոր իրավախորհրդատուի գրասենյակի՝ Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) ստորաբաժանումը եզակի խնդիր ունի տեխնիկական  աջակցություն ցուցաբերել անցումային տնտեսությամբ երկրների կառավարություններին և մասնավոր հատվածներին՝ բարելավելու գործարար ոլորտի իրավական միջավայրը, այդպիսով խթանելով ավելի մեծ քաղաքական կայունություն և տնտեսական հնարավորություններ տեղական ձեռներեցների և ԱՄՆ ընկերությունների համար։
Բացման ելույթով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը։ Նախարարի տեղակալը կարևորել է էկոլոգիապես կայուն պետական գնումների գործընթացը։ 
«Բնապահպանական տեսանկյունից նախընտրելի գնումների գործընթացի կարևորումը պայմանավորված է կլիմայական բանակցություններում Հայաստանի ունեցած նշանակալի ավանդով և երկրի կողմից նախաձեռնված ակտիվ գործողություններով՝ ուղղված կլիմայի փոփոխության հարմարվողականությանը և մեղմմանը»,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ աշխատաժողովի արդյունքում երկխոսության շնորհիվ կձևավորվի վստահություն Հայաստանի կառավարության, մասնավոր հատվածի և քաղաքացիների միջև, ինչը կնպաստի կայունության մշակույթին և գործարարության բոլոր տեսակների համար բաց՝ կանաչ տնտեսությանը։
Աշխատաժողովի նպատակներն են՝
Ներկայացնել էկոլոգիապես կայուն պետական գնումների գործելակերպերը ԱՄՆ դաշնային և նահանգային մակարդակով՝ ներառյալ կայուն ապրանքների նույնականացման և ձեռքբերման գործիքները,
Բերել ԱՄՆ կառավարության գնումների համար բնութագրերի,ստանդարտների և էկոպիտակների հաջողված առաջարկությունների օրինակներ,
Ծանոթացնել մասնակիցների կենսացիկլի արժեքի վերլուծության մեջ կայունության ապահովման լավագույն փորձին  և ներկայացնել UNEP-ից քաղված դասերի գլոբալ պատկերը,
Ցույց տալ կայուն պետական գնումների գործելակերպերի սոցիալական ազդեցությունը։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը գործընկերներին է ներկայացրել ընդհանուր ակնարկ Հայաստանում կայուն պետական գնումների վերաբերյալ։ 
Նախարարի տեղակալը խոսել է գործիքների կիրառմամբ կայուն գնումները հեշտացնելու Հայաստանի մոտեցման վերաբերյալ  ուսումնասիրություն, ինչպես նաև անդրադարձել, թե ինչպես են Հայաստանի գործիքները նպաստում կայունության նկատառումները և սկզբունքները գնումների գործընթացում ներառելուն։