ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.03.2022
Քննարկում հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը մասնակցել է հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մշակման գործընթացի վերաբերյալ  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանի նախաձեռնությամբ մարտի 24-ին հրավիրված միջգերատեսչական քննարկմանը։
Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Ֆինանսների նախարարությունների մասնագիտական ստորաբաժանումներից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից և Համաշխարհային բանկից։
Խորհրդատուի՝ «Գրանթ Թորնթոն» ընկերության փորձագիտական խումբը ներկայացրել է ռազմավարության ընդհանուր նպատակը, կառուցվածքը և անդրադարձել է ծրագրի առանձին կետերին:
Հարց ու պատասխանի արդյունքում եղել են առաջարկներ, որոնք տեղ են գտնելու ռազմավարության փաստաթղթի լրամշակված տարբերակում: