ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.03.2022
Մոդելավորվել է կլիմայական ռիսկերի ազդեցությունը 12 մշակաբույսերի բերքատվության վրա

Գերմանական խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամը (DSIK),  Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՀՄԿ» ՊՈԱԿ) և Լայբնիցի անվան անցումային տնտեսությունների գյուղատնտեսական զարգացման ինստիտուտը (IAMO) համատեղ մոդելավորել են Հայաստանում կլիմայական ռիսկերի պատմական և կանխատեսվող ազդեցությունը ցորենի, գարու, եգիպտացորենի, վարունգի, լոլիկի, կարտոֆիլի, խնձորի, սերկևիլի, տանձի, ծիրանի, դեղձի ու բալի բերքատվության վրա։
Համատեղ իրականացվող ծրագրի նպատակն է հասկանալ կլիմայի փոփոխության ազդեցությունը գյուղատնտեսական արտադրության վրա Հայաստանում՝ նպաստելով երկրում տնտեսական կայունության և պարենային անվտանգության ապահովմանը:
Այս աշխատանքը պետք է հիմք հանդիսանա ռիսկերի կառավարման գործիքի ստեղծման համար, որը կօգնի հայաստանյան ֆերմերներին զարգացնել կլիմայի փոփոխության հարմարվողականության ներուժը։