ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.03.2022
Քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով այսօր ընդունել է  Արևելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի երրորդ խմբի ներկայացուցիչներին և թեմայի շուրջ շահագրգիռ անձանց։
Քննարկմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատարը, ներկայացուցիչներ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասնագիտական ստորաբաժանումներից։
Քննարկվել են օրենքի փոփոխված նախագծի տարբեր դրույթներ։
Հասարակական սեկտորի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու մտահոգությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել մեկնարկել հանդիպումների շարք, որոնց ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն հնչեցված բոլոր մասնագիտական առաջարկները։ 
Առաջիկա հանդիպման մասին հանրությունը կծանուցվի օրենքով սահմանված կարգով։