ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2022
Կայացել է տեղական մակարդակում կլիմայական ռիսկերի բացահայտման մեթոդաբանության քննարկում-ներկայացումը

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ կայացել է տեղական մակարդակում կլիմայական ռիսկերի բացահայտման մեթոդաբանության  քննարկում-ներկայացումը։
Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության բաժնի պետ Արա Ասլանյանը, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի տնօրեն Արա Բերսեղյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչներ։
Հանդիպման ընթացքում ուսումնասիրության հեղինակները ՝ աղետների ռիսկի կառավարման ավագ փորձագետ Աշոտ Սարգսյանը և աղետների ռիսկի կառավարման փորձագետ Սուսան Մնացականյանը ներկայացրել են Ալավերդի քաղաքում և Թումանյան խոշորացված համայնքում իրականացված տեղական մակարդակում  ռիսկերի կառավարման (ՏՄՌԿ) վերանայված մեթոդաբանությամբ կլիմայական ռիսկի բացահայտման ուսումնասիրությունը։ 
Ուսումնասիրությունն իրականացվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի նախաձեռնությամբ՝ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ»  հիմնադրամի կողմից իրականացվող «Երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի» ծրագրի «Տեղական մակարդակում կլիմայական ռիսկի գնահատում» բաղադրիչի շրջանակում՝ Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսական աջակցությամբ: