ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.03.2022
Ազգային ժողովում քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի մարտի 16-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «Սնդիկի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի ներկայացմամբ` առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են 2017թ. վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով` 2020թ. կոնվենցիային միանալուց հետո Հայաստանը պարտավորվել է սահմանափակել սնդիկի հավելիչով արտադրանքի արտադրությունը, ներկրումն ու արտահանումը:
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթում կատարվել են որոշակի լրացումներ:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովականների քննարկմանն է ներկայացրել նաեւ ,««Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: 
Նախարարի տեղակալի խոսքով` առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն վարչարարության նվազեցմանն ու Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի օգտագործման համապարփակ կանոնակարգմանը:
Լրամշակված նախագծերի փաթեթները ստացել են դրական եզրակացություն: