ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2023
ՀՀ տարածքից վայրի բույսերի ու կենդանիների և դրանց հավաքածուների արտահանման և ՀՀ տարածք ներմուծման թույլտվությունը տրամադրելու գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով

ՀՀ տարածքից վայրի բույսերի ու կենդանիների և դրանց հավաքածուների արտահանման և ՀՀ տարածք ներմուծման թույլտվությունը տրամադրելու գործընթացը կիրականացվի բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով:
Գործադիրի նիստում այսօր հավանության է արժանացել  «ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 10-ի N 977-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը։
Սույն նախագծի ընդունմամբ ամրագրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից վայրի բույսերի ու կենդանիների և դրանց հավաքածուների արտահանման և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման թույլտվությունը տրամադրելու գործընթացը բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով իրականացնելը:
Հարկ է նշել, որ որոշման ընդունմամբ ամբողջականացվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի միջոցով շրջակա միջավայրի նախարարության կողմից ներմուծման և արտահանման թույլատվական փաստաթղթերի բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրման գործընթացը, ինչը նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը և ապահովում հասարակության համար տեղեկատվության մատչելիությունը և թափանցիկությունը:
Որոշումն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։