ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2022
Բերդի «Սորաններ» դենդրոպարկում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ գտնվող Բերդի «Սորաններ» դենդրոպարկը հիմնադրվել է 1962 թվականին Տավուշի մարզի Բերդ քաղաքի հարավային բարձունքի լեռնամարգագետնային լանդշաֆտում։ Այն զբաղեցնում է 62.17 հա տարածք:
Հայաստանի տարբեր շրջաններից և արտերկրից ներմուծվել են շուրջ 143 տեսակի ծառաթփատեսակներ։Դենդրոպարկի դենդրոֆլորան կազմված է շուրջ 30 ընտանիքի 73 ցեղի պատկանող 110 ծառաթփատեսակներից։
Տեղանքի բնակլիմայական պայմաններին հատկապես լավ են հարմարվել արևմտյան թույան, սովորական եղևնին, արծաթափայլ փշոտ եղևնին, վիրգինյան գիհին, մշադալար տոսախը, հիմալայան մայրին, ղրիմյան սոճին, մանրատերև լորենին և այլ տեսակներ: