ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.04.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել Քրիստիան Հենշելի և « Ռոմաս Ռադկեի հետ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը աշխատանքային հանդիպում է անցկացրել  «EU4Sevan» ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելի և «Akut Partner» գերմանական խորհրդատվական ընկերության միջազգային փորձագետ Ռոմաս Ռադկեի հետ։
Հանդիպմանը մասնակցել են նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության, Ջրային քաղաքականության վարչության, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, Ջրային կոմիտեի, Գեղարքունիքի մարզպետարանի  և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել գործընկերներին հանդիպման նախաձեռնության համար և խնդրել ակտիվ հարցուպատասխանի միջոցով փորձել հասկանալ խնդրի լուծման հնարավոր եղանակները։ 
Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն (EU4SEVAN) ծրագրի շրջանակում իրականացվել է   Սևանա լճի շրջակայքում կոյուղաջրերի ապակենտրոնացված մաքրման պիլոտային տարբերակների տեխնիկատնտեսական հիմնավորում։ 
Հանդիպման նպատակն էր  քննարկել առաջարկվող մաքրման կայանների նպատակահարմարությունը ինչը կնվազեցնի  Սևանա լճի աղտոտվածությունը։ 
Աշխատանքային քննարկմանը տարբեր գերատեսչությունների մասնագետները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել խորհրդատվական ընկերությանը և առավել մանրամասն քննարկել բնական կեղտաջրերի մաքրման լուծումների հնարավոր տարբերակների, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացման համայնքի և ֆինանսատնտեսական հաշվարկների վերաբերյալ։ 
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը շեշտել է, որ ծրագրի այս բաղադրիչի շրջանակում պետք է ստանալ այնպիսի մոդել, որն հետագայում հնարավոր լինի պրոյեկտել մյուս համայնքներում։