ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.04.2022
2021 թ.-ին Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում  տնկվել է ուռենու և բարդու ավելի քան 1 միլիոն կտրոն, ափամերձ տարածքներից հավաքվել է 375043 կգ թափոն, 1107 կգ վերամշակման ենթակա թափոն

2021 թ.-ին «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում Սևանա լիճ թափվող 10 գետերի ափամերձ տարածքներում  իրականացվել է ավելի քան 1 միլիոն  ուռենու և բարդու  կտրոնների տնկում, ինչպես նաև ափամերձ տարածքների  մաքրում՝  կոշտ կենցաղային թափոններից: 
Ընդհանուր առմամբ հավաքվել է 375043  կգ թափոն և  1107 կգ վերամշակման ենթակա թափոն, որից 869 կգ պլաստիկ և 238կգ ապակե թափոնը տեղափոխվել է վերամշակման կայաններ:  Աշխատանքները ներառել են մարզի 25 բնակավայր: 
Կարճաժամկետ աշխատանքով է ապահովվել 1012 բնակիչ, որոնք գետերի ափամերձ հատվածներում իրականացրել են տնկման և մաքրման աշխատանքներ: Ծրագիրը նպաստում է գետերի և Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը: Շատ կարևոր է ուղղել բոլոր ջանքերը ծրագրի արդյունքների պահպանմանը: 
 «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը, պատվիրակված Գերմանիայի կառավարության կողմից, նպաստում է «Կանաչ Վերականգնմանը» և իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ԷԿՈսերվ ծրագրի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարարությունների հետ համատեղ: