ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.10.2021
«Վաղ թռչուն»

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարութան և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի միջև կնքված համագործակցության 5-ամյա հուշագրի շրջանակում մեկնարկել է «Վաղ թռչուն» նախագիծը։
Համագործակցության շրջանակում  «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ն աշնանային համերգաշրջանը նվիրել է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական  «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։ 
Հայկական որորը Ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։ 
Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգից առնվազն 3 օր առաջ ձե՛ռք բեր քո տոմսը՝ 5-10% զեղչով։
 Նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում ունի Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող  «Սեւանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը: