ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2021
2022 թվականից կարգելվի առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը

Բացառություն են լինելու միայն երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար օգտագործվող տոպրակները:
Հայաստանի գրեթե բոլոր ջրային տարածքներն աղտոտված են պլաստիկե թափոններով, պոլիէթիլենային տոպրակները նաև աղբավայրերից քամու միջոցով տարածվում և աղտոտում են շրջակա միջավայրը, այրման դեպքում էլ արտադրում վնասակար գազեր, վերածվում միկրոպլաստիկի, հողի ու գրունտային ջրերի միջոցով թափանցում մարդու օրգանիզմ։