ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.10.2021
Հիշեցում

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի համաձայն՝ 2022 թվականի հունվարի 1-ից կարգելվի մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքը, ինչպես նաև դրանց անվճար տրամադրումը՝

  • առևտրի օբյեկտներում, 
  •  առևտրի իրականացման վայրերում, 
  •  շրջիկ առևտրի կետերում,
  •  շրջածախ առևտրի կետերում, 
  •  ինչպես նաև բացօթյա առևտուր  իրականացնելիս։ 

Արգելքը չի վերաբերում՝

  •  կշռափաթեթավորման համար նախատեսված տոպրակներին 
  •  երկրորդային հումքից արտադրված տոպրակներին։

Սա կարելի է դիտարկել որպես առաջին և կարևորագույն քայլ ուղղված շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա բացասական ազդեցություն ունեցող այդ ապրանքատեսակի ծավալների կրճատմանը։