ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2023
Նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն այցելել է «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի թանգարան

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ աշխատանքային այցի շրջանակում  նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը ազգային պարկի տնօրենի պաշտոնակատար Կարեն Մնացականյանի ուղեկցությամբ եղել են ազգային պարկի թանգարանում։
Ազգային պարկի թանգարանը գործում է 1996 թվականից։
Թանգարանում ցուցադրված է Սևան ազգային պարկի բուսական և կենդանական աշխարհի, ինչպես նաև պատմության և կենցաղի մասին պատմող բազմազան հավաքածու: Հատկապես աչքի է ընկնում թռչունների հարուստ հավաքածուն: Իսկ թանգարանի զարդն է համարվում Սևանա լճի իշխան ձկան ցուցանմուշը՝ 16 կգ քաշով և 95 սմ երկարությամբ։
Նախարարի տեղակալը շրջայց է կատարել թանգարանում, ծանոթացել շենքային պայմաններին, ցուցանմուշների պահման պայմաններին, զրուցել է աշխատակիցների հետ։ 
Արամ Մեյմարյանը քննարկել է թանգարանի վերազինման և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելու հնարավորությունները։