ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն աշխատանքային այցով եղել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ում։
Նախարարի տեղկալը շրջել է թանգարանի ցուցասրահներում։ 
Թանգարանի չորս սրահներում ցուցադրվում են ‎Հայաստանի Հանրապետության ֆլորայի և ֆաունայի հազվագյուտ նմուշներ։
Կարճ էքսկուրսի միջոցով նախարարի տեղակալին են ներկայացվել Հայաստանի տարածքի լանդշաֆտային բազմազանության, բուսական և կենդանական աշխարհի յուրահատուկ (էնդեմիկ) ներկայացուցիչների ցուցանմուշները։
Շրջայցից հետո նախարարի տեղակալը քննարկում  է ունեցել թանգարանի տնօրենի հետ՝ լսելու առկա խնդիրները և քննարկելու թանգարանի հետագա զարգացման ծրագրերն ու հնարավոր ուղիները։
Նախարարի տեղակալը առանձնակի ուշադրություն է դարձրել թանգարանի շենքային պայմանների բարելավման,  նյութատեխնիկական բազայի վերազինման և համալրման, ինչպես նաև ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման հարցին։
Քննարկվել են նաև մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրվան պատշաճ պատրաստվելու հարցեր։