ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.10.2021
«Շրջանաձև տնտեսության գործելակերպ» թեմայով առցանց դասընթաց

«Շրջանաձև տնտեսության գործելակերպ» թեմայով առցանց դասընթացը կազմակերպվել է հայ փորձագետների և մասնագետների համար 2021 թվականի հոկտեմբերի 5 -ին՝ որպես «Ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության բաղադրիչի» շրջանակներում «Եվրոպական միություն հանուն շրջակա միջավայրի (EU4Environment Action)» գործողության կարողությունների զարգացման մաս:
UNIDO-ի գլխավորությամբ և Կովկասի Տարածաշրջանային Բնապահպանական Կենտրոնի Հայաստանյան գրասենյակի կողմից իրականացվող դասընթացը միտված էր շրջանաձև տնտեսության լավագույն փորձի տարածմանն ու ներդրմանը, որտեղ արտադրության արդյունքում առաջացած թափոնները և կուտակված նյութերը ուղղվում են նոր ապրանքատեսակների արտադրությանը` արդյունաբերության տարբեր ոլորտների համար կիրառելով ջրային և էներգետիկ ռեսուրսների, թափոնների վերամշակման և կայուն կառավարման  լուծումներ:
Դասընթացը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության պատասխանատու պարոն Անդրեա Բագիոլիի ողջույնի խոսքով:
«Ուրախ ենք մեր աջակցությունը հայտնել ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի գործողությանը, մասնավորապես Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության (ՌԱՄԱ) բաղադրիչին, որը խթանում և շարունակում է ամրագրել ՓՄՁ-ներում ՌԱՄԱ գործելակերպը, հիմնվելով  ազգային կարողությունների և շրջանառու տնտեսության փորձագետների ներուժի վրա: Մենք շատ ենք խրախուսում ՌԱՄԱ-ն և շրջանաձև տնտեսության գործելակերպի կարողությունների զարգացումը, հատկապես շեշտադրելով ծրագրի ընթացքում կուտակված հսկայկական փորձը: Այն օգտակար կլինի նաև ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համար, որը ներկայումս մշակում է շրջանաձև տնտեսության ռազմավարությունը, ինչպես նաև իրականացնում է ԵՄ Կանաչ գործարքի գործողությունների պլանավորման գործընթացը»,-նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ տիկին Աննա Մազմանյանը:
Դասընթացը իրականացվել է ՌԱՄԱ փորձագետների, շրջակա միջավայրի և էկոնոմիկայի նախարարության, քաղաքացիական հասարակության, ակտիվ բնապահպանական խմբերի, կրթական հաստատությունների, ՌԱՄԱ ազգային մասնագիտական ցանցի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Օգտակար հղումներ՝
Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի՝ https://www.eu4environment.org/ 
«Եվրոպական միությունը հանուն շրջակա միջավայրի» գործողությունների մաս կազմող «Ռեսուրսների արդյունավետության և ավելի մաքուր արտադրության» բաղադրիչ՝ https://recp.am/ 
Տեղեկատվություն ԵՄ կողմից ֆինանսավորվող ԵՄ-ն հանուն շրջակա միջավայրի գործողության շրջանակներում «Շրջանաձև տնտեսության գործելակերպերը» մասնագիտական դասընթացի մասին՝ https://recp.am/en/news/91