ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.04.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել բաց հանրային լսում

Շրջակա միջավայրի նախարարությունում նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ու փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելու նպատակով կազմակերպված բաց հանրային լսում։
Հանրային լսմանը մասնակցել են ՇՄՆ ‹‹Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն›› ՊՈԱԿ-ի տնօրենը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ, նախարարի իրավախորհրդատուներ, հասարակական կազմակերպությունների երկու տասնյակից ավել ներկայացուցիչներ, անհատ բնապահպաններ և խնդրի շուրջ շահագրգիռ անձինք։
Բացման խոսքով հանդես է եկել նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և խնդրել է գործընկերներին փոխըմբռնման մթնոլորտում քննարկել  օրենքի նախագծի բացերը, ներկայացնել դիտարկումներ և հանդես գալ առարկայական առաջարկներով, որոնք կօգնեն ավելի համապարփակ դարձնել օրենքի նախագիծը։
Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացրել է օրենքում նախատեսվող փոփոխությունները։
Հանրային բաց լսման ընթացքում ծավալված քննարկումներին կարող եք հետևել ուղիղ եթերի միջոցով՝ https://www.youtube.com/watch?v=MX4nWFVe43s   
Նախագծին կարող եք ծանոթանալ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ https://www.e-draft.am/projects/4014