ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.02.2022
Նոր տեխնիկա Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում անտառաշերտի մաքրման աշխատանքների համար

Սևանա լճի ափամերձ հատվածների մաքրման համար այդքան անհրաժեշտ տեխնիկայի մեկ միավոր ևս տեղ է հասել: Տեխնիկան ձեռք է բերվել դրամաշնորհային միջոցներով՝ «ԵՄ-ն Սևանի համար» ծրագրի շրջանակներում: 
Այն հնարավորություն կտա նոր թափով իրականացնել ջրածածկ տարածքների մաքրման և աղբի տեղափոխման աշխատանքները։ 
Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից:
Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։
Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։