ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.11.2021
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրն աջակցում է Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններին

«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» ծրագիրը համատեղ ֆինանսավորվում է Եվրոպական Միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից։  Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ  Շրջակա Միջավայրի Նախարարության  կողմից: 
Ծրագրի նպատակն է աջակցել Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններին: Սևանա լիճը քաղցրահամ ջրի պաշարներով ամենամեծ լիճն է կովկասյան տարածաշրջանում։
Էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման գործողությունների իրականացման կարողությունների բարելավման կոմպոնենտի շրջանակներում 7 համայնքի 30 տնային տնտեսություն լրացուցիչ եկամուտ է ստացել կաղամբի նոր տեսակների օրգանական մշակման շնորհիվ՝ ավելի կարճ ռոտացիոն ժամկետով և շրջակա միջավայրի վրա ավելի քիչ ազդեցությամբ, 3 համայնքի 22 տնային տնտեսություն օգտվեցին բարձր բերքատվություն ունեցող կարտոֆիլի և կաղամբի մշակաբույսերի օրգանական նորարարական մշակումից՝ կարգավորելով հողի խոնավությունը և օգտագործելով սննդանյութերի անվտանգ ռեժիմը, Ծովագյուղում և մերձակայքում ապրող մարդիկ օգտվում են բնական հողագործության ուսուցողական կենտրոնից, որը 2,5 հեկտար տարածքի վրա կունենա ցուցադրական երկու այգի՝ բարձր բերքատու հատապտղանոց՝ 2 հա-ի վրա և պտղատու այգի՝ 0,5 հա-ի վրա: