ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.03.2022
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ղեկավարի տեղակալ Սոնյա Լեյթհոն-Քոնեին

Քենիայի Հանրապետություն գործուղման շրջանակում շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը հանդիպել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի ղեկավարի տեղակալ Սոնյա Լեյթհոն-Քոնեին:
Տիկին Սոնյա-Լեյթհոն-Քոնեի հետ հա նդիպման ընթացքում քննարկվել են  շրջակա միջավայրի ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հայաստանյան պատվիրակությունն առաջարկել է, որ ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիրը Հայաստանում գրասենյակ ունենա: Դա կօգնի առավել սերտ ու արդյունավետ համագործակցել և ոլորտում առկա խնդիրներին լուծումներ գտնել:
Կողմերը քննարկել են կոշտ թափոնների կառավարման և աղբի տեսակավորման  խնդրի վերաբերյալ պետական քաղաքականությունն ու այդ համտեքստում հնարավոր միջազգային համագործակցությունը:
Նախարարի տեղակալն իր խոսքում շեշտել է, որ բնապահպանական խնդիրներրը սահմաններ չեն ճանաչում: 
Թե՜ ազգային, թե´ միջազգային մակարդակում պետք է հանախմբել բոլոր ջանքերը և լիարժեք իրացնել խնդիրների լուծմանն ուղղված բոլոր հնարավորությունները: