ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2021
Կենսաքայքայվող նյութից տոպրակներ, էկո պարկեր. հունվարից ի՞նչ այլընտրանքներ են լինելու պոլիէթիլենային տոպրակներին

Շրջակա միջավայրի նախարարության առաջնային նպատակը պլաստիկի կրճատումն է և հանրության իրազեկումն է պոլիէթիլենի վնասակար հետևանքների մասին: Սա կարևոր քայլ է կանխելու առաջացող գլոբալ բնապահպանական խնդիրները։
Հանրապետությունում տարեկան սպառվում է 3600-4000 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որը կազմում է արտադրված պոլիէթիլենային պարկերի եւ տոպրակների մոտ 30 %-ը: Շրջակա միջավայր արտանետված պոլիէթիլենային փաթեթները երկար ժամանակ պահպանվում են և չեն ենթարկվում կենսաբանական քայքայման, որի հետևանքով դրանք առաջացնում են կայուն աղտոտվածություն: Դրանց մնացորդներով աղտոտված են Հայաստանի ջրային ռեսուրսները, ինչպես նաև հանգստյան գոտիներին և զբոսաշրջության վայրերին կից տարածքները: