ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.04.2022
Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» Կոնվենցիայի շրջանակներում կազմակերպված համաժողով

2022 թվականի մարտի 12-31-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում տեղի է ունեցել  Միավորված Ազգերի Կազմակերպության «Կենսաբազմազանության մասին»  Կոնվենցիայի շրջանակներում կազմակերպված համաժողով՝ նվիրված կենսաբազմազանության նոր գլոբալ ռազմավարության նախնական փաստաթղթի մշակմանը։ Համաժողովին մասնակցել են մոտ 150 պետությունների ներկայացուցիչներ։
 Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մանակցել են Շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու Լևոն Աղասյանը, Շրջակա միջավայրի նախարարության բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետ Ոսկեհատ Գրիգորյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են մինչև 2030 թվականը կենսաբազմազանության նոր գլոբալ ռազմավարության նախնական փաստաթղթի նպատակային խնդրիները և առաջնահերթ գործողությունները, կենսաբազմազանության  նոր թիրախները,  վայրի կենդանիների ապօրինի առևտրի հետ կապված հարցերը։ Քննարկվել է նաև մինչև 2050 թվականը կենսաբազմազանության պահպանության նոր տեսլականը` «Ապրել բնության հետ ներդաշնակ»։
Որպես կենսաբազմազանության պահպանության առանցքային նշանակություն ունեցող թիրախ` ներկայացվել է Հայաստանում բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ-ների) լանդշաֆտային և կենսաբազմազանության առանձնահատկություններ,  ինչպես նաև ԲՀՊՏ-ների մակերեսը երկրի տարածքի մինչև 30% -ի հասցնելն ու նոր մոտեցման խնդիրներին վերաբերող հարցերը:
«Կենսաբազմազանության մասին»  Կոնվենցիայի շրջանակներում նոր գլոբալ համաշխարհային կենսաբազմազանության ռազմավարությունը նախատեսվում է հաստատել 2022 թվականին։ Հայաստանը շարունակում է ակտիվ մասնակցություն ունենալ  այդ աշխատանքներին և քննարկումներին։