ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.12.2021
Տեղի է ունեցել կենսաանվտանգության տեղեկատվական հարթակում առկա տեղեկատվությունից և մեխանիզմներից արդյունավետ օգտվելու եղանակներին նվիրված սեմինար

Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ»  պետական հիմնարկը դեկտեմբերի 10-ին և 11-ին ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի  և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Երրորդ ազգային բաղադրիչի իրականացում» ծրագրի շրջանակներում  Ջերմուկ քաղաքի «Գրանդ Ռեզորթ Ջերմուկ հյուրանոցում» իրականացրել է սեմինար:
Սեմինարի աշխատանքներին մասնակցելու համար հրավիրված էին ՀՀ բոլոր  մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  ներկայացուցիչները, շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցների, հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ:  
Սեմինարի նպատակն էր շահագրգիռ բոլոր կողմերին  ծանոթացնել կենսաանվտանգության մասին Կարթագենայի արձանագրության շրջանակներում ստեղծված կենսաանվտանգության տեղեկատվական հարթակում առկա տեղեկատվությունից և մեխանիզմներից արդյունավետ օգտվելու եղանակներին, ինչպես նաև կենսաանվտանգությանն առնչվող տեղեկատվության հրապարակման ընթացակարգերին։ 
Սեմինարը վարել են Ալեքսեյ Տարասևը և Գալինա Մոզգովան:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր թեմաներ, մասնավորապես՝
- «Կայուն կարողությունների զարգացում՝ Կենսաանվտանգության  տեղեկատվական հարթակից արդյունավետ օգտվելու համար» երրորդ ազգային ծրագրի ներկայացում,
- Կենսաանվտանգության մասին Կարթագենյան արձանագրության և Կենսաանվտանգության տեղեկատվական հարթակի (ԿՏՀ) ներկայացում,
- Կենսաանվտանգության մասին Կարթագենյան արձանագրության  և ԿՏՀ-ի ներկայացում,
- Կենդանի վերափոխված օրգանիզմներ և փոխկապակցված հայեցակարգեր։

Մասնակիցները անցել են գիտելիքների գնահատման  նախնական և վերջնական թեստը , գնահատականները ցույց են տվել, որ սեմինարի  արդյունքում մասնակիցների գիտելիքները վերը նշված թեմաների վերաբերյալ ավելացել են ավելի քան 60 տոկոսով: