ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.11.2021
2022 թ-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը

Հանրապետությունում առևտրի և սպասարկման ոլորտներում պոլիէթիլենային պարկերի և տոպրակների  լայն կիրառումը հանգեցրել է բնապահպանական խնդիրների առաջացմանը: Թաղանթի մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների օգտագործման միջին ժամանակահատվածը 10-15 րոպե է, իսկ բնության մեջ դրա քայքայման համար անհրաժեշտ է ավելի քան 400 տարի։
ՀՀ Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 105 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայներով:
Արգելվելու է առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների (բացառությամբ կշռափաթեթավորման և երկրորդային հումքից արտադրվածների) վաճառքը և իրացումը:
Զրույց Շրջակա Միջավայրի Նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանի հետ: