ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.10.2021
«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»․դասընթաց Վանաձորում

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և  Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի  համատեղ ջանքերով հոկտեմբերի 15-17-ը Վանաձորում կազմակերպվել էր «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընթացների 2-րդ փուլը:
Դասընթացը նվիրված էր ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հավանական ուղիներին: Առանցքում դիտարկվեցին վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած էր տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից, այդ թվում՝  հողմակայան, արևային ֆոտովոլտային կայաններ և այլն: Դասընթացը վարում էին ոլորտի մասնագետներ՝   «ԷԿՈՌԱԴԱՐ» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, «Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն»  հիմնադրամի տնօրեն, ճարտարագիտական համալսարանի դասախոս Խաչիկ Սահակյանը և «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը։  
Ծրագրին մասնակցում էին Լոռու մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ,  ուսանողներ և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։