ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.09.2021
«ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն»․դասընթաց Գյումրիում

Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի և  Հանուն Մարդկային Կայուն Զարգացման ՀԿ-ի  համատեղ ջանքերով սեպտեմբերի 17-19-ը Գյումրիում կազմակերպվել էր «ՀՀ էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարները. վերականգնվող էներգետիկան որպես էներգետիկ հիմնախնդիրների լուծման հիմնասյուն» խորագիրը կրող եռօրյա դասընըթաց:
Դասընթացը նվիրված էր ՀՀ էներգետիկ համակարգի հիմախնդիրներին և լուծման հնարավոր ուղիներին:  Դիտարկվել  են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնահարցերը, ՀՀ ռազմավարական ծրագրերը և զարգացումների հավանական սցենարները: Ծրագիրը բաղկացած էր տեսական և գործնական բաժիններից, ինչպես նաև՝ ոլորտային օբյեկտներ այցելություններից: Դասընթացը վարում էին ոլորտի մասնագետներ՝   «ԷԿՈՌԱԴԱՐ» բնապահպանական հասարակական կազմակերպության  նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և Կենսաբազմազանության և քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Պետրոսյանը և   Կանաչ տեխնոլոգիաների հայկական կենտրոն հիմնադրամի տնօրեն Խաչիկ Սահակյանը։ Ծրագրին մասնակցում էին Շիրակի մարզի ՏԻՄ ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվության ներկայացուցիչներ, ուսանողներ և բիզնես սեկտորի ներկայացուցիչներ։