ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.04.2022
Ապօրինի ծառահատումների ցուցանիշում նվազման միտում է նկատվում. խստացված վերահսկողությունը շարունակվելու է

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանն, ում պաշտոնավարման 100 օրն է լրանում և նախագահի տեղակալ Արուսյակ Սիրադեղյանը խոսել են հանրապետությունում իրականացվող անտառվերականգնողական ծրագրերից:
Վերջին տարիներին անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծավալները մեծացել են:
Անտառային կոմիտեի, «Հայանտառ»-ի սեփական միջոցների հաշվին 2019-2021 թվականներին իրականացվել է շուրջ 5 հազար հա անտառապատման աշխատանք:
Անտառավերականգնման զգալի աշխատանքներ են նախատեսված նաև այս տարի: 2022 թվականի համար պետական բյուջեից արդեն 413 մլն դրամ հատկացվել է անտառավերականգնման ու անտառապատման աշխատանքներին: Պետական բյուջեի միջոցներով այս տարի նախատեսվում է շուրջ 130 հա անտառապատման աշխատանք, 77 հա կոճղաշիվային վերաճի օժանդակում: Դրանից բացի, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ այս տարի սկսվել է անտառապատման մեծ ծրագիր: Այն 8 ամյա ծրագրի է, որի շրջանակում 5700 հա անտառապատման աշխատանքներ են իրականացվելու: Այս տարի անտառապատման աշխատանքներ իրականացվելու են շուրջ 1300 հա տարածքում: Կառավարությունը նախատեսում է մինչև 2030 թվականն ավելացել 50 հազար հա անտառածածկ տարածք:
Անտառվերականգնման աշխատանքներին զուգահեռ Անտառային կոմիտեի ուշադրության կենտրոնում են մարդկային գործոնով պայմանավորված խնդրահարույց հարցերը, մասնավորապես, ապօրինի ծառահատումները:
Ասուլիսը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ https://www.youtube.com/watch?v=OwbY8l6FX58