ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.10.2021
Խորհրդակցություն շրջակա միջավայրի նախարարությունում

Նախօրեին շրջակա միջավայրի նախարարությունում նախարար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ ընդլայնված խորհրդակցություն է տեղի ունեցել, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային քաղաքականության վարչության, Անտառային կոմիտեի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի,  «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար կազմն ու  մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Քննարկվել է Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող երկու կարևորագույն ՊՈԱԿ-ների փոխգործակցության ներդաշնակեցման հարցը։ 
Մասնավորապես քննարկվել են  անտառհատումների և անտառային ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր ու գույքագրված խնդիրներ։
Խորհրդակցության արդյունքում որոշում է ընդունվել յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա հաշվետու ժամանակաշրջանում գրանցված խնդիրների և դրանց ուսումնասիրությունների շուրջ հանդիպում անցկացնել և համադրել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի անտառների մոնիթորինգի ծառայության կողմից ստացված տվյալները և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված ստուգումների արդյունքները։