ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.04.2022
Փոփոխություններ ՀՀ անտառային օրենսգրքում

Կառավարությունը և պետական մարմինները կարող են ընդունել նորմատիվ իրավական ակտեր, եթե դրանք ընդունելու լիազորությունը վերապահված է Սահմանդրությամբ կամ օրենքներով:
Այս մասին Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն ասել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 27-ի նիստում:
Նախարարի տեղակալի խոսքով՝ ներկայում գործում են անտառային ոլորտը կարգավորող շատ նորմատիվ իրավական ակտեր, սակայն բացակայում են օրենքով ամրագրված լիազորող նորմերը: Նշվել է, որ կան նաև մշակման ենթակա իրավական ակտեր, որոնց ընդունման համար ևս բացակայում են լիազորող նորմերը:
Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՀ անտառային օրենսգրքում եւ գործող իրավական ակտերի մասով օրենսգրքում ամրագրել լիազորող նորմերը: Նախատեսվում է լիազորող նորմեր սահմանել նաեւ պլանավորված իրավական ակտերի համար:
Նախարարի տեղակալը ներկայացրել է, որ նախաձեռնության ընդունմամբ անտառային ոլորտի իրավական ակտերը կհամապատասխանեցվեն Սահմանադրության 6-րդ հոդվածին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: